Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում կորած բենգալյան կատուն Շերեմետեւո օդանավակայանում խանութում խառնաշփոթ է ստեղծել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Իրավապահների տեղեկացմամբ, կատվին կորցրած կնոջ որոնումներն օդանավակայանի սրահում արդյունք չեն տվել: Կատվի տիրուհին ստիպված է եղել հեռանալ առանց կենդանու՝ միայն իր տվյալները թողնելով:

Կատվին հայտնաբերել են հաջորդ առավոտյան, երբ օդանավակայանի առեւտրային տաղավարների աշխատակիցներն աշխատանքի են եկել: Ոստիկանության տվյալներով, կատվի արկածների «զոհ» են դարձել ոսկերչական սրահի աշխատակիցները, սակայն համացանցում հրապարակված տեսանյութում երեւում է, որ նույնպիսի խառնաշփոթ է նաեւ կանացի պայուսակներ եւ այլ աքսեսուարներ վաճառող խանութում: