Ադրբեջանի Կուսարի շրջանում նախկին բանտարկյալ է ինքնահրկիզվել:
Ըստ ԱՊԱ գործակալության, ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ուխյուր գյուղում: 1967 թվականին ծնված Չինգիզ Շիհբաբաեւն իր վրա բենզին է լցրել եւ հրդեհվել: Ինքնասպանություն գործած Շիհբաբաեւը 14 տարի ազատազրկված է եղել:
Փաստի առիթով հետաքննություն է սկսվել:





























