Համացանցի օգտատերերը գլուխ են ջարդում խնձորների, բանանների եւ կոկոսների վերաբերյալ հանելուկի վրա, որը Facebook-ում հրապարակել է Կանադայի բնակչուհի Լիզա Ուոլքեն: Անցյալ շաբաթվա ընթացքում տարբեր երկրներից հազարավոր օգտատերեր այդ խնդիրը հրապարակեցին իրենց հաշիվներում` առաջարկելով պատասխանի սեփական տարբերակն առաջարկել:  

Գլուխկոտրուկն իրենից ներկայացնում էր երկու անհայտով երեք հավասարում: Ելնելով ներկայացված գումարներից եւ մնացորդներից` առաջարկվում է որոշել, թե ինչի է հավասար անհայտներից յուրաքանչյուրը:  Դրա բարդությունը կայանում է նրանում, որ վերջնական հաշվարկում մրգերի թիվը փոխվում է. կապուկում մի հատով պակաս բանան է մնում, իսկ երկու մասի բաժանված կոկոսի կեսն է մնում, տեղեկացնում է  Lenta-ն:

Արդյունքում օգտատերերի մոտ տարբեր պատասխաններ  ստացվեցին: Ոմանք գրում էին, որ ճիշտ արդյունքը 14-ն է, մեկ ուրիշի մոտ 15 է դուրս գալիս, իսկ երրորդները գրում են, որ ճիշտ պատասխանը 16-ն է: Ոմանք նշում են, որ պատկերն անջատված է համատեքստից եւ անհնար է անսխալ պարզել: 

Կանադուհու գրառումը Facebook-ում ավելի քան 160 հազար վերահրապարակում է ունեցել եւ   2,3 մլն մեկնաբանություն: «Հմ ... Դուք կարո՞ղ եք լուծել այս խնդիրը: Անկեղծ ասած, ես գաղափար չունեմ: Հույս ունեմ, դուք ինձ կհուշեք, տղերք», — հունվարի 30-ին գրել է Ուոլքեն: