Նոր Զելանդիայի հյուսիսում՝ Հոերա քաղաքում, Adult Fun Spot հասարակաց տան ղեկավարությունը բաց դռների օր է կազմակերպում, որի շրջանակներում հավաքած գումարը կփոխանցեն երեխաների պաշտպանության  տեղական բարեգործական հիմնադրամին, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Kai Kitchen կազմակերպությունը, որին կնվիրաբերեն գումարը, կարիքավոր երեխաներին անվճար ուտելիք կբաժանի:

Միջոցառման անցկացման օրը չի նշվում:

Միջոցառման դեմ են արտահայտվել Family First New Zealand քրիստոնեական պահպանողական խմբի անդամները, որոնք կարծում են, որ այդ քայլը հասարակության շրջանում մարմնավաճառությունն ազատականացնելու փորձ է: