Ֆիզիկոս եւ խոհարար Նաթան Միրվոլդը սուպի յուրահատուկ ափսե է նախագծել, որի կառուցվածքը ժամանակի եւ տարածության «ծփանքի» տպավորություն է ստեղծում: Դրանք 2015թ. սեպտեմբերին հայտնաբերված գրավիտացիոն ալիքներ են, հայտնում է Lenta-ն:
Խոհարարը նպատակ է դրել խոհարարության ոլորտում վերստեղծել գրավիտացիոն ալիքների պարուրաձեւ ոլորները: Նրա մտահղացման համաձայն՝ 2 պարուրաձեւ ճոպանները պետք է 2 սուպերի համար տարա ծառայեն:
Wolfram’s Mathematica տեխնիկական հաշվարկների համակարգի օգնությամբ Միրվոլդը մաթեմատիկական մոդել է կառուցել, որը 2 սեւ անցքերի գրավիտացիոն ալիքների տպավորություն է ստեղծում նախքան դրանց միահյուսումը: Այնուհետեւ մոդելը վերածել են ալյումինե եռաչափ կոնստրուկցիայի, որի հիման վրա գիպսից ձուլածո են պատրաստել: Այդ ձեւվածքով սուպի ափսեներ են պատրաստել:




























