Ղեկավարներն իրենց ենթակաների վրա ձայն են բարձրացնում բարոյական արտոնագրում կոչվող հոգեբանական հատկության պատճառով: Այն ենթադրում է, որ անհատն ինքն իրեն կանոններն ու նորմերը խախտելու իրավունք է տալիս այն բանից հետո, երբ նախկինում դրանք կանոնավոր կերպով պահպանում էր: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, փոխանցում է «Ռոսբալտը»:

Ղեկավարների եւ ենթակաների հարաբերություններում բարոյական արտոնագրումը կայանում է հետեւյալ կերպ. նախքան վարքագծի ֆորմալ կանոնները խախտելը ղեկավարը հետեւողականորեն պահպանում է դրանք: Բարոյական արտոնագրման պատճառը էգոյի սպառումն է (հոգեբանական առումով), այսինքն՝ ինքնակառավարման կորուստը, փոխանցում է The Daily Mail-ը:

Դրա դեմ պայքարելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս հոգեպես լիցքաթափվել, օրինակ, կարճատեւ ընդմիջում անել: