ՀԱՀ-ում` Յոհաննեսբուրգից ոչ հեռու գտնվող Սթերկֆոնտեյն քարանձավները  հնէամարդաբաններին հայտնի են շատ գտածոներով. 8 տասնամյակ առաջ հենց այդտեղ էին  չափահաս ավստրալոպիտեկի ոսկրեր հայտնաբերվել: Այդ տեղում են հայտնաբերվել այդ ցեղի առավել հայտնի ներկայացուցիչների` Լիթլֆուգայի եւ Միսիս Փլեզի մնացորդները: 

Ընդհանուր առմամբ քարանձավներում ավստրալոպիտեկի ավելի քան երեք հարյուր ոսկոր է հայտնաբերվել եւ վաղ Homo-ների տասնյակ ոսկրեր:

Եվ ահա վերջերս գիտնականները հերթական գտածոն են հայտնաբերել. հայտնաբերվել է մատնահատված եւ սեղանատամ:  Ինչպես նշել են հետազոտողները, նոր մնացորդները հնարավոր է վերագրել այն շերտերին, որոնցում ավելի վաղ  աշխատանքի գործիքներ էին հայտնաբերվել: Դրանք 2,18 մլն տարեկան են:

Հնէագետ Դոմինիկ Սթրաթֆորդը, որը ներկայացնում է Վիթվաթերսրանդի համալսարանը, նկատել է, որ «նոր ոսկրերը հետաքրքրություն են առաջացնում   նրանով, որ   կապվում են ոչ միայն քարե գործիքների հետ, այլեւ զարմանալի նշանների մի խմբի: Ներկայումս մենք ավելի շատ հարցեր ունենք, քան պատասխաններ», տեղեկացնում է  Informing-ը:

Գիտնականները նշել են, որ հայտնաբերված մատնահատվածն ավելի խոշոր է, քան ՀԱՀ-ից վաղ հոմինիդի ոսկրը, որը մոտավորապես նույն տարիքն ունի: Պարոն Սթրաթֆորդը նշել է. «Սա գրեթե ամբողջական է: Արժե նշել, որ մատնահատվածն ավելի ծռված է, քան Homo naledi-ի մոտ, նման է այն ոսկրին, որը հայտնաբերվել էր   Australopithecus afarensis-ի ավելի վաղ տեսակի մոտ»:

Նշենք, որ մատների ծռվածությունը սովորաբար այն բանի նշան են համարում, որ մեր նախնիները հսկայական քանակությամբ ժամանակ էին անցկացնում ծառերին: Ճիշտ է, դեռ մի հարց լուծված չէ. այդ դեպքում ոսկորը պիտի զարգացած մկանների ամրացման հետքեր ունենա, որոնք առկա չեն: 

Ինչ վերաբերում է սեղանատամին, պարզել են, որ այն պատկանել է   Homo-ի վաղ ցեղի հասուն ներկայացուցչի: