Փետրվարի 14-ին գործարկված Smell Dating ծանոթությունների նոր կայքն օգտատերերին առաջարկում է զուգընկեր գտնել՝ ըստ մարմնի հոտի, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով ABC News-ը։
Կայքում գրանցվելուց հետո, որն արժի 25 դոլար, յուրաքանչյուր օգտատեր փոստով շապիկ է ստանում, որը պետք է կրի 3 օր ու գիշեր, առանց օծանելիք եւ հոտազործիչ օգտագործելու։ Դրանից հետո այն պետք է հետ ուղարկվի։
Ծառայության աշխատակիցները շապիկը կտոր-կտոր են անում եւ ուղարկում հաճախորդներին։ Ընդ որում, դրանց վրա նշված չի լինում ո՛չ սեռը, ո՛չ տարիքը, ո՛չ սեռական կողմնորոշումը։ Դրանից հետո օգտատերերից յուրաքանչյուրը, ըստ հոտի, ընտրում է իրեն ավելի շատ դուր եկած կտորը եւ ուղարկում ծառայությանը։ Եթե օգտատերերի շրջանում համընկնումներ են լինում, ծառայությունը նրանց տեղյակ է պահում։
Smell Dating-ի հեղինակները նշում են, որ պետք չէ լուրջ վերաբերել նախագծին, քանի որ այն ընդամենը ինտերնետ փորձարկում է։




























