Բրազիլիայում Պրետինյա մականունով շունը որդեգրել է որբացած պարկամկներին, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով BuzzFeed-ը։ Շան տիրուհին Ստեֆանի Մալդոնադո անունով վարժեցնող կինն է։
Նրա խոսքով՝ հունվարին իր հորեղբոր շունը հարձակվել եւ խեղդել էր պարկամկների մորը։ Բրազիլուհին որոշել էր վերցնել ձագերին եւ փրկել նրանց։ Այդ գործում կնոջն օգնել է Պրետինյան, որն իր վրա էր վերցրել մոր պարտականությունները, հենց որ տեսել էր ձագերին, միայն կերակրել չէր կարող։ Երբ կենդանիները մեծացել են, սկսել են բարձրանալ շան վրա եւ խաղալ այնտեղ։ Մալդոնադոն կենդանիների լուսանկարները տեղադրել է Facebook-ում, փոխանցում է Metro-ն։




























