Կունկուշ անունով կատուն անցել է ողջ Եվրոպայով՝ գտնելու համար իր ընտանիքը, որը Իրաքից Նորվեգիա էր տեղափոխվել: Ընտանիքի հետ եղել է նաեւ սպիտակ Վանա կատու, որը Իրաքի Մոսուլ քաղաքից հասել էր Հունաստան, սակայն հետո կորել էր: Տիրուհին փորձել է գտնել կատվին, սակայն ստիպված է եղել ուրիշ ճամբար տեղափոխվել եւ դադարեցնել որոնումները:
Մի քանի օր անց կատվին նկատել էին ձկնորսական գյուղում: Տեղի կատուների հարձակմանը ենթարկված կենդանուն լողացրել են եւ կոչել Դեուս, փոխանցում է ՆՏՎ-ն:
Դրանից հետո կատվին հանձնել էին Բեռլինում ապրող մի ընտանիքի: Իսկ կամավորները համացանցում տեսանյութ էին հրապարակել՝ իրական տերերին գտնելու համար:
Արդյունքում փախստական ընտանիքը ճանաչել է իրենց կատվին եւ 4 ամսի անց, 4 հազար կմ հաղթահարած կատուն վերամիավորվել է իր ընտանիքի հետ, փոխանցում է ABC-ն:




























