Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալըի շրջանում կրկին մեծ թիվ են կազմում ինքնասպանության դիմողները։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Իզիրի Թորբալըի շրջանը, որը հայտնի է ինքնասպանությունների ռեկորդային թվով, 2016-ի հունվարից մինչ օրս գրանցվել է ինքնասպանության փորձի 40 եւ ինքնասպանության 6 դեպք։
Թորբալըի քայմաքամը նշել է, թե իրենց աշխատակիցները ինքնասպանության փորձ կատարած բոլոր քաղաքացիների հետ հանդիպում են ու փորձում ինչ-որ ձեւով լուծել խնդիրները։
Հիշյալ շրջանը 2009-ին եւս աչքի էր ընկել զանգվածային ինքնասպանության փորձով, որի ժամանակ պետական հիվանդանոցի շենքի շինարարության վրա աշխատող բանվորները աշխատավարձ չստանալու պատճառով բարձրացել էին կռունկի վրա եւ փորձել իրենց նետել ներքեւ։ Միայն աշխատավարձը ստանալու երաշխիքներ ստանալուց հետո էին անցել իրենց աշխատանքին։
Այդ շրջանում ինքնասպանությունների թիվը պակասեցնելու համար գործուղված հոգեբանը մեկ տարի աշխատելուց հետո եւս ինքնասպանության փորձ էր կատարել։




























