ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը երկրին օգնում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում։ Նման կարծիք է հայտնել Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն առաջին հերթին տնտեսական միություն է, որը տնտեսական շահ է հետապնդում, թեպետ փոքր չափով կա  նաեւ քաղաքական տարր։ Փորձագետը նշել է, որ ինքը հաճախ հայկական մամուլում քննադատության է հանդիպել ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ այն առումով, որ երկրի տնտեսության  մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Վիճակն ամենուր է բարդ, եւ ինչքան էլ փորձեն տարբեր պատերազմներով շեղել ուշադրությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամից, դրանից վիճակը չի փոխվում։ Սակայն կարող եմ ասել, որ միասին ճգնաժամը հաղթահարելն ավելի հեշտ է։ Եթե Հայաստանը ԵՏՄ անդամ չդառնար, նրա համար դժվար կլիներ դուրս գալ տնտեսական ճգնաժամից։ Այն ավելի ուժեղ կհարվածեր Հայաստանին»,- ասել է Մարտինովը։