Նիժնի Նովգորոդի Unbeerlvbl գարեջրագործարանը թերապեւտիկ հատկություններով կոնցեպտուալ բաց գարեջուր է թողարկել, որը նկարագրվում է որպես «բժիշկների ավելի էժան այլընտրանք»:

Ըստ Kedem-ի, Therabeer անվանումով նոր գարեջրի առանձնահատկությունը դրանում կատվախոտի էքստրակտի առկայությունն է:

Գարեջրում ալկոհոլի պարունակությունը 5.8% է: Այն լցվում է 0.5 լիտր ծավալով դարչնագույն շշում՝ ոսկեգույն կափարիչով եւ փիրուզագույն պիտակով, որում բազմոց եւ այսպիսի մակագրություն կա. «Ինչպե՞ս եք ձեզ զգում»:

Արտադրողները վստահեցնում են, այս գարեջուրը հրաշալի է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն հարաբերություններում, կոնֆլիկտ՝ ղեկավարության հետ կամ հոգնածություն են զգում: