Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով տուժող կողմը ավարտել է գործի նյութերին ծանոթանալու գործընթացը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք փաստաթղթեր ենք ստորագրել այն մասին, որ գործի նյութերի հետ ծանոթացել ենք»,- հայտնել է տուժողի ներկայացուցիչ Վադիմ Պրոխորովը։

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս, երբ բոլոր փաստաթղթերը համակարգվեն, տուժող կողմը կներկայացնի իր միջնորդությունները։

Նշենք, որ ավելի վաղ դատարանը Նեմցովի սպանության ֆիգուրանտների կալանքի ժամկետը երկարաձգել էր։