Պետդուման իր լիագումար նիստի ընթացքում հրաժարվել է մեկ րոպե լռությամբ հարգել մեկ տարի առաջ սպանված ընդդիմադիր Բորիս Նեմցովի հիշատակը: Համապատասխան նախաձեռնութամբ է հանդես եկել պատգամավոր Դմիտրի Գուդկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ դեռ մեկ տարի առաջ է առաջարկել անել դա, սակայն նրա խոսքով, Դուման չի աջակցել իր առաջարկին, սակայն շատ պատգամավորներ հետո մոտեցել են Գուդկովին ու ասել, որ դա սխալ էր:

«Դրա համար էլ ես առաջարկում եմ ուղղել այդ սխալը, առավել եւս որ դա ոչ թե քաղաքականության հարց է, այլ էթիկայի ու մարդկային վերաբերմունքի այն մարդու նկատմամբ, որը աշխատել է այստեղ՝ Դումայում, եղել է խմբակցության ղեկավար, փոխվարչապետ, նահանգապետ, Յարոսլավյան Դումայի գործող պատգամավոր»,- հայտնել է Գուդկովը:

Հետո ԼԴՊՌ առաջնորդ Վլադիմիր ժիրինովսկին իր ելույթում փաստեց, որ Պետդուման միայն մեկ դեպքում է մեկ րոպե լռությամբ հարգում մարդկանց հիշատակը՝ եթե երկրի նախագահը երկրում սուգ է հայտարարում

Արձագանքելով Ժիրինովսկու խոսքերին՝ խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաստատել է, որ «իրոք նման պայմանավորվածություն կա ու մենք հետեւում ենք այդ պրակտիկային»: