ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ տեղեկություններ կան այն մասին, որ «բլրի հետեւից թշնամիները» պատրաստվում են Պետդումայի աշնանային ընտրություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարդում եմ ձեր փաստաթղթերը, որոնք պարբերաբար պատրաստվում են եւ ընդհանրացված տեսքով եւ կոնկրետ ցուցումներն առ այն, որ, ցավոք, այդ ընտրություններին պատրաստվում են բլրի հետեւից մեր թշնամիները»,- ասել է Պուտինը ԱԴԾ կոլեգիայի նիստում։




























