Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչ, ազգությամբ չեչեն Ռուսլան Մուհուդինովի նկատմամբ: Այս մասին հայտնել է սպանվածի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը:
Նրա խոսքով, Մուհուդինովի որոնումներով զբաղվում է ոչ միայն Ինտերպոլի ռուսական բյուրոն, այլեւ Լիոնում կազմակերպության գլխավոր քարտուղարությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























