Տրամվայների երթեւեկությունը, որոնց շահագործումը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում դադարեցվել էր ավելի քան 50 տարի առաջ, կրկին վերականգնվում է: Փետրվարի 27-ից ԱՄՆ մայրաքաղաքում վերսկսվում է ուղեւորներին փոխադրումը տրամվայի առաջին եւ դեռեւս միակ ճյուղով, որի երկարությունը մոտ 3,5 կմ է: Սպասվում է, որ դրան նվիրված տոնական միջոցառումները, քաղաքապետ։ Մյուրիել Բաուզերսի, տեղական իշխանության այլ ներկայացուցիչների, գործարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ին:

Տրամվայի երթեւեկությունը Վաշինգթոնում դադարեցվել է 54 տարի առաջ: Իսկ այն վերականգնելու խոստում քաղաքի իշխանությունները տվել են առնվազն 10 տարի առաջ:

Սակայն նախագծի իրականացումը բազմիցս հետաձգվել է, իսկ ծախսերը զգալիորեն գերազանցել են նախնական գումարը: Վերջին տվյալներով, ընդհանուր առմամբ, այդ նպատակով ծախսվել է մոտ 200 մլն դոլար: Տրամվայի առաջին գծի շինարարության ընթացքում երեք քաղաքապետ։ է փոխվել:

Սկզբնական փուլում ուղեւորները տրամվայից կարող են օգտվել անվճար, քանի որ քաղաքապետարանը չի կանոնակարգել ուղեւորավարձի հարցը: Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից հստակեցրել են, որ առաջին 6 ամիսներին երթեւեկությունն անվճար կլինի, իսկ այդ ընթացքում քաղաքապետարանը քաղաքացիներից կարիքներ կհավաքի տրամվայի շահագործման վերաբերյալ:

Տրամվայները կերթեւեկեն շաբաթվա 6 օրերին, 15 րոպե ինտերվալով: Տրամվայի գիծը Կապիտոլիումի բլուրը (երկաթգծի «Union station» կայարանի տարածք) կկապի քաղաքի անապահով բնակչությամբ թաղամասերից մեկին:

Նախատեսվում է, որ ապագայում տրամվայի երթուղիների երկարությունը կհասնի 59 կմ-ի: