Շվեդիայի Լունդի համալսարանի գիտնականները պարզել են, որ գարեձավարն ընդամենը երեք օրում կարող է բարելավել մարդու ինքնազգացողությունը: Այն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, չափավորում ախորժակը եւ կարգավորում նյութափոխանակությունը, ինչը թույլ է տալիս պայքարել այնպիս հիվանդությունների դեմ, ինչպիսիք են շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները եւ ավելորդ քաշը: Բացի այդ, գարեձավարը խթանում է ներքին բորբոքումները ճնշող հորմոնների արտադրությունը: Գիտնականները առավելագույն արդյունք ստանալու համար խորհուրդ են տալիս ամեն օր սննդակարգում գարեձավար ներառել. եփել շիլաներ, ավելացնել աղցանների մեջ, ապուր եփել, գարեձավարի ալյուրից հաց թխել: Ավելի ճիշտ կլինի գարեձավարով փոխարինել սպիտակ բրինձն ու մակարոնը, փոխանցում է Kedem-ը:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























