Vicens and Ramos Estudio de Arquitectura ճարտարապետական ստուդիան նախապատրաստել է Սանտա Մոնիկայի եկեղեցու նախագիծը, որը կառուցել են Իսպանիայի Ռիվաս Վասիամադրիդ քաղաքում: Շենքը ֆուտուրիստական օբյեկտ է՝ ամենաանսովոր տեղերում կոտրված դռներով եւ պատուհաններով:
Հյուսիս նայող ճակատամասը երկրաչափական պատկերների պայթյուն է ներկայացնում, որի պատուհաններից տարբեր անկյունների տակ շենք են ներթափանցում արեւի ճառագայթները՝ խորանի վրա լույսի խաղեր ստեղծելով, հայտնում է Rosbalt-ը:
Եկեղեցու ներքին դիզայնը շատ լակոնիկ է. ստորին հատվածը մարմարից է՝ սպիտակ պատերով:





























