Նիհար վիրտուալ կերպարներ ստեղծող խաղացողներն ավելի հաճախ են սպորտով զբաղվում եւ ավելի լավ են պահպանում իրենց կազմվածքը, քան նրանք, որոնց ստեղծած կերպարները գեր են լինում: Նման եզրակացության են եկել ամերիկացի գինականները: Նրանք փորձ են անցկացրել, որի ընթացքում կամավորները վիրտուալ թենիս են խաղացել: Մասնակիցների միջեւ կամայական կարգով բաժանել են վիրտուալ կերպարներին՝ նորմալ եւ ավելորդ քաշով: Ընդհանուր առմամբ խաղացողի կերպարն ու հակառակորդը միանման են եղել: Գիտնականները փոխել են միայն նրանց քաշը, հայտնում է Rosbalt-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ բարեկազմ կերպարներով խաղացող մարդկանց մոտ աճում է ֆիզիկական ակտիվության մակարդակը: