Քանի որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ հնարավոր հաղթանակի հեռանկարները գնալով տարածվում են ամերիկացիների շրջանում, աճում է նաեւ հետաքրքրությունը ապագա պոտենցիալ առաջին տիկնոջ նկատմամբ, գրում է The Daily Mail-ը:

Դոնալդ Թրամփի կինը սլովենուհի նախկին սուպերմոդել Մելանյա Թրամփն է, ում պատկանում է Ամերիկայի ամենաշքեղ տներից մեկը:  Նա լուսանկարվել է Մանհեթենում Թրամփի 68-հարկանի երկնաքերի գագաթին գտնվող եռահարկ ընդարձակ բնակարանում, որի պատուհանները բացվում են դեպի Կենտրոնական զբոսայգին:

«Տիկին Թրամփն անկասկած մտահոգված չէ ցուցամոլությամբ՝ կանոնավոր կերպով ցուցադրելով իր լուսանկարները սոցցանցերում: 45 տարեկանում լինելով Դոնալդ Թրամփից 24 տարով երիտասարդ՝ նա ստիպված է լսել մարդկանց ծաղրը, որոնք ասում են, որ նա ամուսնու մեջ դոլարի մեծ նշան է տեսել»,- գրում է The Daily Mail-ը: