Ֆրանսիայի ազգային հերոսուհի Ժաննա դ'Արկի արծաթե մատանին Լոնդոնում Timeline Auctions աճուրդում վաճառվել է ռեկորդային 297.6 հազար ֆունտով (420 հազար դոլար), հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այդ պատմական մասունք ունենալու համար պայքարում էին կոլեկցիոներներ ոչ միայն դահլիճում, այլ  նաեւ համացանցում եւ հեռախոսի միջոցով:

Մատանու արժեքի վերին շեմը 14 հազար ֆունտ էր, սակայն սակարկությունների վերջին փուլում այն մի քանի տասնյակ անգամ գերազանցել է այդ գինը:

«Ժաննա դ'Արկի մատանին կարելի է իրավամբ համարել Timeline Auctions-ի պատմության ամենաանհատական լոտը: Դրա մասին է վկայում վերջնական գինը, որը նման լոտերի համար համաշխարհային ռեկորդ է», — ասել է աճուրդի կազմակերպիչ ընկերության կառավարող տնօրեն Քրիս Ռենը: