Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ առողջ քունն ազդում է նիհարելու գործընթացի վրա, հայտնում է Informing-ը՝ վկայակոչելով New York Post-ը:

Ամուր քնի եւ նիհարելու միջեւ կապը հաստատելու համար գիտնականները տասը տարի շարունակ ուսումնասիրել են ավելի քան 130 կնոջ: ՄԱսնագետները արդյունքում եկել են այն եզրակացության, որ առողջ քնի ռեժիմը պահպանող կանանց մոտ  ճարպակալման եւ երկրորդ տեսակի շաքարախտի առաջցման ռիսկը 45 տոկոսով պակաս է, քան այդ ռեժիմը խախտողների մոտ:

Հետազոտության  հեղինակները նշել են, որ այդ դեպքում ճարպակալումն առաջին  հերթին պայմանավորված է գիշերային քաղցի հետ: Գիտնականները նշում են, որ քնի ռեժիմը խախտելու դեպքում մարդու օրգանիզմն ավելի շատ է արտադրում ախորժակ գրգռող հորմոն՝ գրելին: Այդպիսով՝ գիշերային ցանկացած սնունդ վերածվում է լրացուցիչ կալորիաների:

Երկրորդ պատճառը մշտական հոգնածությունն է: 4 օր քնի պակաս ունենալու դեպքում օրգանիզմը պակաս զգայուն է դառնում ինսուլինի նկատմամբ, ինչը մեծացնում է ճարպը պահպանելու ռիսկը:

Բացի այդ, պարզվել է, որ 8 ժամից ոչ պակաս քնող մարդիկ 2 անգա, ավելի արագ են նիհարում, քան նրանք, որոնք 5 ժամ են քնում: Սա այն դեպքում, երբ նրանք հավասար քանակությամբ կալորիաներ են ստանում:

Գիտնականները խորհուրդ են տալիս քնել 6.5-8.5 ժամ: