Guernsey's աճուրդի տունը փետրվարի 27-ին Նյու Յորքում աճուրդ է կազմակերպել, որի ընթացքում շուրջ 300 հազվագյուտ եւ արժեքավոր կիթառ է վաճառվել: Վաճառքի արդյունքում ավելի քան 1.34 մլն դոլար է ստացվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ամենաթանկը՝ 180 հազար դոլարով վաճառվել է 2014 թվականին վախճանված ամերիկյան բլյուզ կատարող Ջոննի Վինթերի կիթառը, որն աճուրդի էին հանել երաժշտի հարազատները: Սակայն այդ գումարը 2 անգամ պակաս է եղել Guernsey's-ի փորձագետների կանխատեսածից:
95 հազար դոլարով վաճառվել են ռեժիսոր Ռիչարդ Բրուքսի «Սառնասիրտ սպանություն» ֆիլմից երկու կիթառ:
Բրիտանացի լեգենդար երաժիշտ Էրիկ Քլեփթոնի կողմից ստորագրված Fender Stratocaster ապրանքանիշի կիթառը վաճառվել է 4 հազար դոլարով:
Միաժամանակ, գնորդ չի գտել աճուրդից առաջ ամենաթանկարժեքը գնահատված Gibson Super 400 CES կիթառը: Այն պատրաստվել է 1952 թվականին, հատուկ ամերիկյան կատարող Թոնի Մոթոլայի համար: Գործիքի նախնական գինը 100 հազար դոլար էր գնահատվել:





























