Ես չեմ հավատում, որ թիմակիցներս կարող էին դավաճանել ազգային հավաքականին: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Ռոման Բերեզովսկին, որի հրաժեշտի խաղը տեղի կունենա մարտի 25-ին Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ընկերական խաղում:
Ռոման, այդ օրը սիմվոլիկ դուրս գալո՞ւ եք մարզադաշտ, թե՞ լինելու եք հյուրի կարգավիճակում:
Անկեղծ ասած, դեռ չգիտեմ: Ամբողջովին ծանոթ չեմ միջոցառման ծրագրին:
Վաղուց գիտեի՞ք, որ սա Ձեր հրաժեշտի խաղն է լինելու, թե՞ որոշումը նոր է կայացվել:
Մոտ երեք շաբաթ առաջ զանգեցին ֆեդերացիայից եւ հարցրին ՝ հարմար է արդյոք ինձ այդ օրը:
Ե՞րբ եք ժամանալու:
Խաղի նախօրեին:
Ինչպե՞ս են գործերը նոր աշխատավայրում:
Երկար ընտելանում էի: Հիմա ամեն օր խաղային է, մարզումներ ենք անում: Ամեն բան նոր է, ոչ ինչպես մարզիկների մոտ:
Երեւի կարդացել եք, որ Ձեր չորս խաղընկերներին չկանչեցին այս խաղին: Նրանք հավանաբար այն ֆուտբոլիստներն են, որոնց մեղադրում էին Ալբանիայի հետ խաղը հանձնելու մեջ:
Ինձ համար դա անսապասելի էր: Զարմանալի փոփոխություններ: Ժամանակը ցույց կտա, թե որքանով էր այս փոփոխությունը ճիշտ: Կարծում եմ՝ փորձառու սերունդը պետք է աստիճանաբար իր տեղի զիջի երիտասարդներին:
Իսկ ի՞նչ կասեք նրանց հասցեին հնչած մեղադրանքների մասին:
Ես չեմ հավատում, որ այդպիսի բան է եղել: Ես հավատում եմ, որ նրանք խաղացել են այնպես, ինչպես կարող էին: Չեմ հավատում, որ ֆուտբոլից դուրս բաներ են եղել:
Ի՞նչ կասեք Ռոբերտ Արզումանյանի հավաքականից հեռանալու մասին: 11 տարի միասին խաղացիք հավաքականում եւ գրեթե միասին հեռացաք:
Շատ ցավոտ է, որ այդպես եղավ: Ես ողջ իրավիճակին տեղյակ չեմ: Դա նրա որոշումն էր: Դժվար է նրան մեղադրել, բայց ափսոս, որ այդպես եղավ:
Վերա Մարտիրոսյան / Vera&Football





























