ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում մեծ 20-յակի գագաթաժողովի նախապատրաստման համար Եվրամիությունը որոշել է արտահերթ հանդիպում անցկացնել: Նախաձեռնության հեղինակը Շվեդիան է եւ ինչպես հայտնել է ԵՄ-ում շվեդիայի նախագահության պաշտոնական ներկայացուցիչը այդ նախաձեռնությունը պաշտպանել եմ ԵՄ երկրների մեծամասնությունը:
Բրյուսելում տեղեկացված աղբյուրները չեն բացառում, որ ԵՄ արտահերթ գագաթաժողովը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 17-ին: Եվրոպական 27 երկրները պետք է համաձայնեցնեն համաշխարհային ֆինանսական բարեփոխումների վերաբերյալ իրենց դիրքորոշումները, որը կավարտվի Բրյուսելում սեպտեմբերի 2-ին տեղի ունենալիք ԵՄ երկրների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ: Հաղորդում է «Վեստի»-ն:
Հիշեցնենք, որ Մեծ 20-յակի գագթաժողովը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 24-25-ին ամերիկյան Պիտսբուրգում, որը նվիրված է լինելու համաշխրհային ֆինանսական համակարգի բարեփոխումներին` ուղղված ֆինանսական շուկաների վերահսկողության ուժեղացմանը, որը թույլ կտա հետագայում խուսափել ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամերից:




























