Բորիս Նեմցովի ժառանգության ակնկալիք ունեցող Եկատերինա Իֆտոդին առաջարկում է արտաշիրմել նրա մարմինը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Փաստաբանը հայտնել է, որ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը մերժել է ԴՆԹ փորձաքննություն իրականացնել: Հեն այդ դատարանում է քննվում Իֆտոդիի հայցը,. Որը պահանջում է իր որդուն ճանաչել որպես Բորիս Նեմցովի որդի:
«Դրա հետ կապված Իֆտոդին Նեմցովի մարմինը արտաշիրմելու միջնորդություն է ներկայացրել: Եթե դատարանը մերժի միջնորդությունը, նա պատրաստ է այդ գործընթացն իրականացնել իր հաշվին»,-ասել է փաստաբանը:




























