«Լեւադա կենտրոնի» հարցման արդյունքների համաձայն, ռուսաստանցիների մեծամասնությունը` 65 տոկոս, կուզեր, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը եւս մի ժամկետով ընտրվեր այդ պաշտոնում: Հարցվածների 22 տոկոսն արտահայտվել է այն բանի օգտին, որ այդ պաշտոնում նրան փոխարինի մեկ ուրիշ մարդ, հարցման մասնակիցների 13 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցվածների 73 տոկոսը հայտնել է, որ վստահում է Վլադիմիր Պուտինին, իսկ 19-ը` չի վստահում: Հարցման մասնակիցների 30 տոկոսի մոտ պարոն Պուտինը համակրանք է առաջ բերում, 30 տոկոսը նրա մասին ոչ մի լավ բան չի կարող ասել: Եվս 15 տոկոս նրան չեզոք է վերաբերվում, 8 տոկոսը` զգուշավորությամբ, 4-ը ոչ մի լավ բան չի կարող ասել եւ նույնքան մարդ էլ` (4 տոկոս) բացասական զգացումներ ունի:
Մարտի 3-ին Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի տվյալները ցույց են տվել, որ 2018-ի ընտրություններին նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին պատրաստ է իր ձայնը տալ քաղաքացիների 74 տոկոսը: 2012-ից ի վեր այն մարդկանց քանակը, ովքեր կաջակցեին նոր նախագահական ժամկետին նրա առաջադրումը, հասավ առավելագույնի: Ընդ որում 47 տոկոսն ընդունում է, որ պարոն Պուտինին հաջողվել է իրականացնել 2012-ի մարտի 4-ի ընտրություններից առաջ իր տված խոստումներից ընդամենը մի քանիսը, իսկ մեծ մասը չի իրականացվել:




























