Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջանցքներում, հաղորդում է Cihan գործակալությունը:
Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարության սենյակում: Մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքական տանը Աբդուլլահ Գյուլը հանդիպել է նաեւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Դերվիշ Էրօղլուի հետ:
Երկու հանդիպումն էլ անցել են փակ դռների հետեւում:




























