ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է անձնական հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որն առաջիկա օրերին ԱՄՆ-ում է գտնվելու միջուկային անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հայտնում է The Wall Street Journal–ը:

 «ԱՄՆ աշխատակազմից պարբերականի աղբյուրները հայտնել են,որ Օբաման մերժել է Էրդողանի առաջարկը «միասին մասնակցել մզկիթի բացմանը, որի շինարարությունը Թուրքիան է ֆինանսավորել»: Բացի դրանից «ԱՄՆ նախագահը դեմ առ դեմ ձեւաչափով պաշտոնական հանդիպում չի ծրագրում իր թուրք գործընկերոջ հետ, որը ԻՊ-ի դեմ պայքարում նրա կարեւոր դաշնակիցն է», հայտնել է պարբերականը:

Ընդ որում Սպիտակ տունը նշում է,որ հանդիպումից հրաժարվելու փաստը պետք չէ դիտարկել որպես անհարգալից վերաբերմունք: