Եվրոպացիները փորձում են Թուրքիայի նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերել, ինչը աղետի կհանգեցնի: Այս մասին  մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ պատգամավորը նշեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում մրցակիցներ են, նրանք փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը: «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության բոլոր փորձերը տապալվել են, քանի որ գոյություն ունի արմատական անհամատեղելիություն ինչպես մենթալիտետի, այնպես էլ կրոնական արժեքների տեսակետից: Այդ ամենը հանգեցնում է բախումների ինտենսիվացմանը»,- նշել է Բադեյանը: Նա համաձայն չէ, որ Թուրքիան ինքնուրույն քաղաքականություն չի վարում: «Դա այդպես չէ: Թուրքիան օգտագործում է «տրոյական ձիու» մարտավարությունը՝ փորձելով մտնել թե՛ Եվրամիություն, թե՛ Եվրասիական տնտեսական միություն»,- հավելել է Մանվել Բադեյանը: