Այժմ չեն խոսում ԵԱՏՄ-ի միասնական արժույթի մասին, ավելի շուտ խոսում են ֆինանսական քաղաքականության համաձայնեցման մասին: Այդ մասին մարտի 29-ին Երեւանում Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միջազգային կոնգրեսի նախագահության նիստին լրագրողներին հայտնել է միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:   

«Այժմ միասնական արժույթի կամ ֆինանսական կարգավորիչի մասին խոսք չկա: Բայց ԵԱՏՄ-ի երկրների ֆինանսական ղեկավարությունը պատրաստ է քննարկել քաղաքականության մերձեցման հնարավորությունները», - հայտնել է Գաբրիելյանը: