Տեսանյութ է հրապարակվել, որում EgyptAir ավիաընկերության Airbus A320 օդանավն առեւանգողը թռիչքից առաջ ստուգում է անցնում: Կադրերն Ալեքսանդրիայի Բուրջ ալ-Արաբ օդանավակայանում են արվել: Lenta-ի փոխանցմամբ, տեսագրությունը հրապարակել է եգիպտական Youm7 պարբերականը:

Հոլովակում երեւում է, թե ինչպես է տղամարդն անցնում մետաղորսիչ սարքի միջով, այնուհետեւ օդանավակայանի աշխատակիցը ստուգում է նրան եւ թույլ տալիս անցնել:

Հիշեցնենք, որ EgyptAir ավիաընկերության՝ Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող Airbus A320 օդանավն առեւանգվել է մարտի 29-ի առավոտյան: Ահաբեկչի պահանջով օդանավի անձնակազմը փոխել է երթուղին եւ վայրէջք կատարել Լարնակայի օդանավակայանում: Օդանավում 81 մարդ է եղել, մեծ մասը՝ եգիպտոսցիներ: