Համացանցում Լեհաստանի եւ Գերմանիայի սահմանին տեղի ունեցած պայթյունի տեսանյութ է հրապարակվել:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է Գերմանիայի հետ սահմանակից լեհական Օսինով Դոլնի գյուղի շուկայում: Նախնական տեղեկություններով, հրավառության համար նախատեսված տեխնիկա է վնասվել, ինչի հետեւանքով բռնկված հրդեհի արդյունքում 50 վրան է այրվել, 8 մարդ տուժել է:

Ըստ Lenta-ի, տեղում աշխատում են փրկարար ծառայության աշխատակիցներն ու իրավապահները, որոնք փորձում են նաեւ պարզել միջադեպի պատճառները: