Եգիպտական A320 օդանավն առեւանգած Սեյֆ ադ-Դին Մուսթաֆայի նախկին կինն ու երկու երեխաները բնակվում են Կիպրոսում: Այս մասին գրել է «Ալ Ահրամ» պարբերականը՝ հավելելով, որ Մուսթաֆան կարող է հոգեկան խանգարում ունենալ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նոր շրջան տեղափոխվելուց ի վեր տղամարդը «հարեւանների համար միայն խնդիրներ է առաջացրել»:
Նրանց խոսքով, անհանգիստ հարեւանը կիպրոսցի կնոջից երկու երեխա ուներ, որոնց հետ կինը, բազմաթիվ վիճաբանություններից հետո, վերադարձել է իր հայրենիք: Հարեւանները ենթադրում են, որ տղամարդու այսօրվա արարքի պատճառը երեխաներին տեսնելու ցանկությունն է:
Սեյֆ ադ-Դին Մուսթաֆայի հարեւաններից մեկի խոսքով, նա «քիչ էր շփվում մարդկանց հետ, իսկ նրա ամբողջ ընտանիքն ինչ-որ հոգեկան խանգարում ունի»:




























