Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մարտի 30-ին մի քանի պայթյուն է որոտացել, որից հետո քաղաքում հրաձգություն է լսվել, հայտնում է Reuters-ը։

Գործակալության տեղեկություններով՝ պայթյունների եւ հրաձգության պատճառը այս պահին հայտնի չէ։ Հաղորդվում է, որ վիճակը երկրում ծանր է, ինչը պայմանավորված է Թունիսից ազգային միասնության կառավարության հնարավոր ժամանման հետ։

Նշենք, որ 2011-ին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո Լիբիան ճգնաժամի մեջ է։ Երկրում երկիշխանություն է տիրում։ Մի կողմից՝ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը՝ Թոբրուքում իր նստավայրով, մյուս կողմից՝  իսլամամետ Համընդհանուր ազգային կոնգրեսը՝ Տրիպոլիում իր նստավայրով։