Կանադայի տրանսպորտի նախկին նախարար Ժան Լապիերը Քվեբեկի նահանգի Մադլեն կղզիներում կործանված օդանավի զոհերից մեկն է եղել, տեղեկացնում է CBC-ն։

Օդանավում Լապիրեի հետ եղել են նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ կինը։ Նրանք մեկնում էին նախկին նախարարի հոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու։

Ենթադրվում է, որ Մոնրեալից մեկնող Mitsubishi MU-2B-60 օդանավը վայրէջքի ժամանակ կործանվել էր վատ եղանակային պայմանների պատճառով։