Իսրայելի գլխավոր ռաբբի Իցհակ Յոսեֆն առաջարկել է երկրից վտարել ոչ հուդայական անձանց՝ գոյերին, գրում է The Times of Israel-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ շաբաթօրյա քարոզի ժամանակ Յոսեֆը հայտարարել է որ, հրեական օրենքի համաձայն, Իսրայելում կարող են մնալ միայն այն գոյերը, որոնք կատարում են Նոյի սերունդների 7 օրենքները։ Այդ պատվիրանները արգելում են կռապաշտությունը, աստվածապղծությունը, սպանությունը, շնությունը, գողությունը, ողջ կենդանու մսից ուտելիք օգտագործելը, ինչպես նաեւ օրենքը հարգելու պարտավորությունը։
Ռաբբի կարծիքով բոլոր այն ոչ հուդայական անձինք, որոնք պատրաստ չեն իրենց վրա վերցնել այս պատվիրանները կատարելու պարտականությունը, պետք է աքսորվեն Սաուդյան Արաբիա։



























