Ինդոնեզիայի արտակարգ ծառայություններին հաջողվել է ջրից փրկել Կենտրոնական Կալիմանտան նահանգում գետում չորեքշաբթի նավաբեկության ենթարկված լաստանավի բոլոր ուղեւորներին ու անձնակազմի անդամներին: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Փրկարարներից մեկը հայտնել է,ո ր լաստանավը Ցանգկալ քաղաքից Լիմա բնակավայր էր ուղեւորվում, նավաբեկության պատճառը եղանակային վատ պայմաններն էին ու գետի ուժեղ հոսանքը:

Նավում գտնվող ուղեւորների ու անձնակազմի անդամների ճշգրիտ թիվը դեռ չեն հայտնում: