Ամերիկյան Boeing կորպորացիան մտադիր է մոտավորապես 8 հազար աշխատակիցների կրճատել: Այս մասին հայտնում է The Seatle Times թերթը՝ վկայակոչելով ընկերության ներքին փաստաթղթերից մեկը:
Իսկ կորպորացիայից պարբերականին հայտնել են, որ մտադիր են աշխատանքից հեռացնել ընդամենը 4000 աշխատողների՝ այդ թվում «հարյուրավոր կառավարիչների ու մենեջերների»: Ընդ որում ընեկրությունը վստահեցնում է, որ 1.6 հազար մարդ «հոժարակամ» է հեռանում ընկերությունից:
Զանգվածային կրճատումներն արվում են ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում: Boeing ընկերությունը նաեւ մտադիր է կրճատել մատակարարների վրա արվող ծախսերը, ավելացնել արտադրողականությունը, նվազեցնել ուղեւորությունների ու արտաժամյա աշխատանքի ծախսերը, նաեւ ընկերության կապալառուների աշխատանքի վարձատրությունը:
Ընկերության գլխավոր տնօրեն Ռեյմոնդ Քոնները պարզաբանել է, որ ծախսերի կրճատման ծրագրի նպատակն է նվազեցնել օդանավի ինքնարժեքը, որպեսզի այն կարողանա մրցակցել Airbus–ի հետ, փոխանցում է Gazeta-ն:





























