ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, քանկ որ այդ հարցի շուրջ գործընկերների հետ փոխգործակցության պակաս կա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Միջուկային անվտանգության հարցը միանգամայն արդիական է: Բայցեւանպես Մոսկվայում համարում են, որ միջուկային անվտանգությանը վերաբերող հարցերի քննարկումը պահանջում է ընդհանուր ու համատեղ ջանքեր՝ նկատի ունենալով բոլոր կողմերի շահերն ու դիրքորոշումները: Գագաթնաժողովի թեմատիկայի ու հարցերի նախնական քննարկման փուլում մենք փոխգործակցության որոշակի պակաս էինք զգում: Եվ տվյալ դեպքում հենց դրանով է բացատրվում, որ ռուսական կողմը չի մասնակցում գագաթնաժողովին»,- հայտնել է Պեսկովը: