Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը հրաժարվել է սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նախագծից, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Նշվում է, որ պատճառը ընդդիմության հետ տարաձայնություններն էին:
«Ընդդիմության մի մասը շարունակում է թշնամաբար վերաբերվել սահմանադրության փոփոխություններին <...> Ես որոշել եմ վերջ դնել այս բանավեճին», — ասել է Օլլանդը:
Բացի այդ, սահմանադրությունը չի վերանայվի` ահաբեկչական գրոհների վտանգի հետ կապված` արտակարգ դրության ռեժիմի մասին նոր հոդված մտցնելու նպատակով:





























