Եվրամիությունն Անկարային քննադատել է գերմանական դեսպանին կանչելու համար. վերջինս հեռուստաշոուի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հասցեին սատիրիկ երգ էր երգել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
«Դա հակասում է մամուլի եւ խոսքի ազատությանը, որն այնքան գնահատում են Եվրոպայում», — պատմել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:
ԵՄ-ում նաեւ նշել են, որ դա խոչընդոտում է Թուրքիայի հետ միգրացիայի հարցերում օգնության քննարկմանը:
Երկու րոպեանոց տեսանյութը, որում Թայյիփ Էրդողանի հասցեին սատիրա կար, մարտի 17-ին ցուցադրել էին գերմանական NDR հեռուստաալիքով:





























