Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյնոնիսը վերսկսել է երկրի նախագահի լիազորությունների կատարումը: Այդ մասին ասված է Լատվիայի նախագահի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ Վայնոնիսը Յուրմալայի կեցավայրում լրագրողների համար առաջին մամուլի ասուլիսն է տվել հիվանդանոցից դուրս գրման պահից ի վեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերացրել են Ռայմոնդ Վեյնոնիսի սրտի արատը, ինչից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Լատվիայի նախագահը սրտի վիրահատության էր ենթարկվել հունվարի 20-ին, որի ընթացքոըմ փոխվել էր փականներից մեկը: Դրանից հետո նա վերականգնողական բուժում էր ստանում Յուրմալայի «Վայվարի» կենտրոնում:





























