Կանադայում ամերիկյան հնդկացիների ռեզերվացիաներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հրդեհը բռնկվել է գիշերը, Օնտարիո նահանգի Փիկանգիկում ավանում: Տեղական իշխանությունների տվյալներով, զոհերի թվում են 6 մեծահասակ եւ 3 երեխա:
Հրդեհի պատճառները ճշտվում են: Տեղաբնակների առաջնորդներից Ալվին Ֆիդլերը հայտարարել է ռեզերվացիաների գերբնակեցման, շինարարական ցածր ստանդարտների եւ հրդեհաշիջման պարագաների պակասի մասին:




























