Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից երկրում նավթի պաշարների 7-րդ շաբաթն անընդմեջ արձանագրվող աճի ֆոնին: Այն հասել է ռեկորդային ցուցանիշի, ինչը սրել է շուկայում հումքի գերավելցուկի մասին մտավախությունները:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Այսպես, Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,1 տոկոսով՝ հասնելով 39,61 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,36 տոկոսով՝ հասնելով 37,8 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով, երկրում նավթի առեւտրային պաշարները մեկ շաբաթում, որն ավարտվել է մարտի 25-ին, ավելացել են 2,3 մլն բարելով կամ 0,4 տոկոսով՝ հասնելով 534,8 մլն բարելի: