Ֆրանսիայում գործադուլների պատճառով տրանսպորտի աշխատանքը լրջորեն խափանվել է: Բողոքի նախաձեռնողները երկրի երեք խոշորագույն արհմիություններն են, որոնք բողոքում են աշխատանքային օրենսդրության բարեփոխման մասին օրինագիծը խորհրդարանով անցկացնելու՝ կառավարության մտադրության դեմ:
Երկրի քաղաքներում մոտավորապես 270 հանրահավաք է ծրագրված: Փարիզում բողոքի երթը, որին հիմնականում ուսանողներ են մասնակցելու, ծրագրված է Իտալիայի հրապարակից մինչեւ Ազգության հրապարակ, որտեղ հանրահավաք է լինելու: Արվարձանային էլեկտրագնացքների ու ռեգիոնալ ճեպընթաց գնացքների երթուղիները կեսը չեղարկվել է: Չի աշխատում նաեւ փարիզյան մետրոպոլիտենի կազմի մոտավորապես մեկ երրորդը, միայն գերարագ ճեպընթացների կազմերի կեսն է սպասարկելու հյուսիսային ուղղությունը: Մնացած ուղղություններով կազմերի մեկ քառորդն է աշխատելու, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գործադուլն անդրադարձել է նաեւ ավիացիոն տրանսպոտի աշխատանքի վրա՝ Մարսելում չեղարկվել են չվերթների մեկ երրորդը, իսկ Փարիզյան Օռլիում՝ առնվազն 20 տոկոսը:
Բողոքի ակցիային մտադիր են միանալ նաեւ պետծառայողները, EDF էներգետիկ կորպորացիայի ու Total նավթագազային ընկերության աշխատակիցները: Այն պաշտպանում են նաեւ թերթերի լրագրողները՝ նրանց մի մասը չի տպագրվել ու միայն ինտերնետային տարբերակով է հասանելի:
Այս տարի սա արդեն բողոքի չորրորդ ակցիան է տվյալ օրինագծի դեմ: Փորձելով համաձայնեցնել տեքստը արհմիությունների հետ՝ կառավարությունն ավելի խորացրեց կողմերի տարաձայնությունները:
Մարտի 24-ին Փարիզում բողոքի օրը ուղեկցվեց ցուցարարներին միացած ծայարհեղականների ու ոստիկանների միջեւ բախումներով, մեքենաների հիկիզումով ու բանկոմատները ջարդելով:
Բարեփոխումների նախագիծը, որն առաջարկել էր Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մարիամ Էլ Հոմրին ու որն ուղղված է գործազրկության դեմ պայքարին զգալի քննադատություն է առաջացնում Ֆրանսիայում: Օրինագիծը մասնավորապես գործատուներին հնարավորություն է տալիս ավելացնել աշխատանքային ժամերը (ընդհուպ մինչեւ շաբաթական 60 ժամ) ու կրճատել արտաժամյա վարձատրությունը: Նախագիծը նաեւ նախատեսում է աշխատանքի շուկայի զգալի ազատականացում ու աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից հեռացնելու գործընթացի պարզեցում:



























