Ոսկին թանկանում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելլենի այն հայտարարության ֆոնին, որ ԴՊՀ-ն կարող է հետաձգել բազային դրույքի բարձրացման ժամկետը։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսները թանկացել են 0.5 դոլարով եւ կազմել 1229.1 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 0.03 տոկոսով եւ կազմել 15.22 դոլար մեկ ունցիայի դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սակարկությունների մասնակիցները շարունակում են արձագանքել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի հայտարարությանը։ Յելլենը հայտարարել էր, որ մարտին պոտենցիալ դրույքի մակարդակը պահպանելու որոշումն արդարացված էր, եւ ԴՊՀ-ն շարունակելու է զգուշավորություն դրսեւորել, քանի  որ համաշխարհային տնտեսությունում ռիսկերը պահպանվում են։

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի մեղմ հռետորաբանությունը պաշտպանել է Դաշնային պահուստային բանկի ղեկավար Չարլզ Էվանսը։ Դա ճնշում է գործադրում դոլարի վրա՝ ոսկու առքուվաճառքն էժանացնելով մյուս արժույթների համար։