Ֆրանսիայի կանանց իրավունքների նախարարը սուր քննադատության է արժանացել հիջաբ կրող մուսուլման կանանց «ստրկությունը պաշտպանող նեգրերի» հետ համեմատելու համար։
Լորանս Ռոսսինյոլը ֆրանսիական հեռուստաընկերության եթերում ելույթի ժամանակ նաեւ անպատասխանատու է անվանել նորաձեւության տներին, որոնք հիջաբներ են կարում, հայտնում է BBC-ն։

Նրա խոսքով՝ նորաձեւությունն անհրաժեշտ է, որպեսզի կնոջն ազատություն տա, այլ ոչ թե համագործակցի բռնապետության հետ, որը ձգտում է կնոջը ստիպել թաքնվել։

Ավելի ուշ նա խոստովանել է, որ «նեգր» բառն օգտագործելը սխալ էր, սակայն նշել է, որ ինքը դա օգտագործել է Շառլ Մոնտեսքյոյի «Նեգրերի ստրկության մասին» աշխատության ենթատեքստում։

Հազարավոր մարդիկ նախարարի հրաժարականը պահանջող խնդրագիր են ստորագրել։